Վախ ունի երկրորդ նախագահն իր անձի համար․ զոհերի ընտանիքներին չցավակցեց այդպես էլ․ Ժաննա Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TVի հարցազրույցը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ

Այսօր տեղեկություն տարածվեց այն մասին, որ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանից և 3 փոխկապակցված անձից առանձնատուն, տրանսպորտային միջոց և 2 հասարակական տարածք բռնագանձելու վերաբերյալ Դատախազության հայցադիմումը դատարանը վարույթ է ընդունել: Ըստ Դատախազության՝ ևս մեկ միլիարդ է հայտնաբերվել, որը չի հիմնավորվում, բայց օրենքը թույլ չի տալիս բռնագանձելՀիշում ենք, որ ամիսներ առաջ ընդդիմադիր խմբակցությունները դիմել էին ՍԴ, որպեսզի չեղարկվեր Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը, և հիմա ստանում ենք այսպիսի տեղեկատվություն: Դուք ինչպե՞ս եք գնահատում գործընթացը:

-Այսինքն՝ քննությունը Դատախազությունում ավարտել են արդեն։ Ընդհանրապես գործընթացներն այսպես են ընթացել… օրինակ՝ պատմությունը, որ Հովիկ Աբրահամյանի դղյակի վրայից կալանքը հանվել էր, ուզում եմ տեսնել՝ ո՞վ է այն քննիչը, որը կարող է դղյակի վրայից, առանց Դատախազության, կալանքը հանել, դա ուղղակի կեղծիք է, որ հայտարարում են, անվստահելի խոսակցություն է դա: Հիմա էլ Վովա Գասպարյանի մեղադրանքը ոչ մի կերպ չի հաստատում Գլխավոր դատախազությունը:

Գագիկ Խաչատրյանի գույքը ԱՄՆում

-Այո, օրինակները շատ են: Եվ հիմա այս հայտարարությունն են տարածել, ես ուղղակի չեմ վստահում այդ հայտարարությանը: Ես շատ կուզենամ դատարաններում տեսնել, թե այդ մեղադրանքներն ինչ հիմնավորումներ ունեն և չեմ ուզում խախտել անմեղության կանխավարկածը: Բայց Սեյրան Օհանյանը բազմիցս բացատրություններ է տվել՝ ասելով, որ դա իր գույքը չէ: Չգիտեմ՝ դա որքանով է ճիշտ: Ինձ իրավունք չեմ վերապահում դատողություններ անել, սպասենք՝ տեսնենք, թե Դատախազությունն ինչ է պարզել:

Տիկի՛ն Ալեքսանյան, տարակուսելի, չէ՞, այն, որ խորհրդարանական ընդդիմությունը դիմում էր ՍԴ, այս օրենքի չեղարկման հարցով:

-Այո՛: Անթիվ-անհամար հարստությունը, գույքը, գիտենք, թե ինչպես է ձեռք բերվել: Հույս ունեմ, որ չի չեղարկվի այդ օրենքը:

Արդեն Դատախազության կազմում ստեղծվել է ինստիտուտ և 300-ից ավելի գործ է հարուցվել:

-Այո՛, Դատախազությունը սիրում է այդպիսի թվեր հայտարարել: Իսկ ընդդիմությունը շատ պրիմիտիվ ձև է գտել հարստությունը պահպանելու և խուսափելու հիմքեր ներկայացնելու, թե ինչպես են ձեռք բերվել այդ կարողությունները: Չեմ կարող պատկերացնել, թե ինչ հիմքեր կարող են լինել, քանի որ բացահայտ էր տեղի ունենում թալանը, ո՛չ հանրության, ո՛չ էլ որևէ մեկի հետ հաշվի չէին նստում:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան