Հարևանության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհեյը հարցաշար է հանձնել Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլիին՝ ԵՄ անդամակցության դիմումի վերաբերյալ. տեղեկացնում է 1tv.ge-ն։ Հարցաթերթիկների հանձնման արարողությունը տեղի է ունեցել Լյուքսեմբուրգում։ Հարցաթերթիկը Վրաստանի հետ միասին փոխանցվել է նաև Մոլդովային։

