Կիևում ռուսական գնդակոծության հետևանքով սպանվել է The Insider-ի լրագրող Օքսանա Բաուլինան, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով թերթին։ «Նա նկարահանելիս է եղել ռուսական զորքերի կողմից Կիևի Պոդոլսկի թաղամասի հրետակոծությունից հետո ավերածությունները և ենթարկվել նոր հրթիռակոծության։ Նրա հետ մեկ խաղաղ բնակիչ է զոհվել, նրան ուղեկցող երկու հոգին վիրավորվել և հոսպիտալացվել են»,- գրում է The Insider–ը։ …

