ՌԴ-ն հնարավոր է՝ Սիրիայից զորք տեղափոխի Ուկրաինա. բարդ իրավիճակ է Մոսկվայի համար․ Ռուբեն Սաֆրաստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.08.2026 | 09:25
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.08.2026 | 23:08
Զորականում և Ամասիայում շչակներ են փորձարկվելու
17.08.2026 | 22:45
Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարն ազատվել է պաշտոնից
17.08.2026 | 22:37
Էդուարդ Սպերցյանը` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 22:33
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով
17.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.08.2026 | 21:59
2026/27 ուստարին՝ Ընթերցանության տարի. գարնանը կանցկացվի ընթերցանության մարաթոն
17.08.2026 | 21:43
Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել
17.08.2026 | 21:29
Գազանջատումներ՝ Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում
17.08.2026 | 21:13
Մաքուր ջրից մինչև անվտանգ հուղարկավորություն․ ԵՄ-ն 2,3 միլիոն եվրո է հատկացնում աֆրիկյան երկրներին՝ խոլերայի բռնկումները կանխելու համար
17.08.2026 | 20:59
Հայաստանն ու Հնդկաստանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել
17.08.2026 | 20:50
Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու դարձավ աշխարհի Մ-20 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 20:48
Աննա Գրիգորյանը ՄԹ դեսպանի հետ քննարկել է հետընտրական գործընթացներն ու իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները
17.08.2026 | 20:32
Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից
17.08.2026 | 20:27
1,4 մլրդ դրամի վնաս պետությանը․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը արևելագետ, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանի հետ

-Պարո՛ն Սաֆրաստյան, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նախօրեին Թուրքիայում էր։ Անկարայում ծավալուն բանակցություններ է ունեցել իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ։ Բազմաթիվ հարցեր են քննարկել՝ Մերձավոր Արևելք, Ուկրաինա, Հարավային Կովկաս։ Ինչպե՞ս եք գնահատում այս այցը։

-Ես կարծում եմ, որ բանակցությունների առանցքը եղել է հետևյալ խնդիրը, որ Թուրքիան և Ռուսաստանը համագործակցեն, որ ուկրաինական նավահանգիստներից հացահատիկով բեռնված նավերը կարողանան դուրս գալ և հացահատիկը հասցնել համաշխարհային շուկաներ։ Դա կարևորագույն նշանակություն ունի, քանի որ, ինչպես մի շարք մասնագիտացված կենտրոններ են հաղորդում, աշխարհը մոտենում է սովի վտանգին։ Եվ դա զգալի առումով կկանխվի, որովհետև, ինչպես հայտնի է, Ուկրաինան հացահատիկի կարևոր մատակարարներից է։ Կարծես թե կողմերը դրական են գնահատել բանակցությունների արդյունքները, և սա կարևոր է աշխարհի համար։

Մյուս կարևոր խնդիրը, որ ներկայում կա Ռուսաստանի և Թուրքիայի միջև, դա Սիրիան է։ Հայտնի է, որ Թուրքիան պատրաստվում է իր չորրորդ ագրեսիան կազմակերպել Հյուսիսային Սիրիայում, այս անգամ նրանք, փաստորեն, նպատակ ունեն թուրք-սիրիական սահմանի ողջ երկայնքով, 30 կմ խորությամբ Սիրիայի տարածքները գրավել և սահմանել, ինչպես իրենք են անվանում, «անվտանգության գոտի»՝ ըստ էության, օկուպացնելով ինքնիշխան պետության՝ Սիրիայի տարածքը։ Թուրքիայի հիմնավորումն այն է, որ այդ տարածքները պետք է մաքրեն քրդական կազմավորումներից, և երկրորդ՝ այստեղ պետք է փորձեն վերաբնակեցնել սիրիացի  փախստականների մի մասին, որոնք ներկայում բնակվում են Թուրքիայում։ Հիշեցնեմ, որ նմանատիպ գործողություն Թուրքիան ծրագրել էր դեռևս մի քանի առաջ, բայց վերջին պահին հրաժարվեց այն իրականացնելուց, քանի որ ռուսներն իրենց համաձայնությունը չտվեցին։

-Սիրիայում Ռուսաստանի և սիրիական կառավարական ուժերն ուժեղացվում են։ Ռուսաստանը հիմա կտա՞ իր համաձայնությունը։ Մոսկվան հիմա զբաղված է Ուկրաինայում պատերազմով։

-Շատ իրարամերժ հաղորդագրություններ կան։ Կան լուրեր, որ ռուսական զինված ստորաբաժանումները, որոնք տեղակայված են Սիրիայում, տեղաշարժեր են կատարում։ Մյուս կողմից էլ՝ կար ինֆորմացիա, որ Ռուսաստանը, կարծես, որոշ չափով տվել է իր համաձայնությունը։

-Այդ դեպքում՝ ինչի՞ դիմաց։

-Դա շատ բարդ խնդիր է, ներկա փուլում դժվար է հասկանալ, թե ինչի մասին է խոսքը կոնկրետ գնացել։ Ուղղակի հիշեցնեմ, որ Թուրքիան բաց է պահում իր օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար, բայց փակել է ռուսական ռազմական և այն ինքնաթիռների համար, որոնք զորակազմ կամ զինամթերք են տեղափոխում Սիրիայում գտնվող ստորաբաժանումների համար։ Թուրքիան փակել է նաև Բոսֆորի ու Դարդանելի նեղուցները ռուսական այն նավերի համար, որոնք սնուցում էին Սիրիայում գտնվող ռուսական ստորաբաժանումները։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Թամարա Հակոբյան