Բուհական կրթության զարգացումը կառավարության համար ունի ռազմավարական նշանակություն․ վարչապետ

Լուրեր

10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են բուհական համակարգի զարգացմանն ու ակադեմիական միջավայրի ձևավորմանը վերաբերող հարցեր:

Վարչապետի գրասենյակի փոխանցմամբ՝ Փաշինյանը նշել է, որ բուհական կրթության զարգացումը կառավարության համար ունի ռազմավարական նշանակություն և ընդգծել բուհերի՝ միջազգային չափանիշների համապատասխանելիության, բարձրորակ կրթության ապահովման խնդրի կարևորությունը:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել ոլորտում առկա խնդիրների լուծմանը, բուհերի արդիականացմանը, ակադեմիական քաղաքի հիմնման հնարավորություններին վերաբերող մի շարք հարցեր: Շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների կողմից ներկայացվել են տարբեր դիտարկումներ ու առաջարկություններ:

Կարևորվել է միջազգային փորձի ուսումնասիրությունն ու արտերկրի մասնագիտական շրջանակների հետ համագործակցությունը:
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ պետք է ունենալ բուհական համակարգի զարգացման հստակ տեսլական և պատասխանատուներին հանձնարարել մշակել համապատասխան հայեցակարգ ու միջոցառումների իրականացման ճանապարհային քարտեզ, որում ներառված կլինի նաև ակադեմիական քաղաքի հիմնման ծրագիրը: