Վենետիկի հանձնաժողովը վերահաստատել է Հայաստանի կառավարության ժողովրդավարության օրակարգին աջակցելու պատրաստակամությունը

Լուրեր

11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:00
63–72 տարեկան քաղաքացիների համար բիզնեսի աջակցման նոր գործիք․ ծրագրի մանրամասները. ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
Բոլորը

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Կլեր Բազի-Մալորին:

ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկանում ենք, որ նախարար Անդրեասյանն ընդգծել է, որ Եվրոպայի խորհրդի և Վենետիկի հանձնաժողովի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունն իր առանցքային դերակատարումն ունի անկախ դատական համակարգի կայացման համար՝ Կառավարության օրենսդրական նախաձեռնությունները կյանքի կոչելու հարցում։ Նախարար Անդրեասյանը գոհունակությամբ փաստել է, որ Վենետիկի հանձնաժողովի հետ մշտական երկխոսության առկայությունը թույլ է տալիս ավելի վստահ շարունակել արդարադատության որակի, դատական համակարգի նկատմամբ վստահության ձևավորման, դատավորների համար սոցիալական երաշխիքների ապահովման ուղղությամբ ջանքերի գործադրումը:

«Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել դատաիրավական բարեփոխումների նոր ռազմավարությանը և սահմանադրական բարեփոխումների շրջանակներում իրականացվող աշխատանքներին։ Նախարարը Անդրեասյանը հավելել է, որ Սահմանադրության «իրավական աուդիտը» կօգնի հասկանալ սահմանադրական զարգացումների հետագա ուղղությունները։

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի-Մալորն իր հերթին շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար և վերահաստատել Հայաստանի կառավարության ժողովրդավարության օրակարգին աջակցելու Վենետիկի հանձնաժողովի պատրաստակամությունը՝ ընդգծելով ժողովրդավարության ամրապնդման և անկախ, բարեվարք դատական համակարգի կայացման ուղղությամբ ձեռնարկված և ձեռնարկվող քայլերի կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ կողմերը կարևորել են բարեփոխումների գործընթացին քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը։ Կողմերը քննարկել են նաև դատավորների կարգապահական պատասխանատվության գործիքակազմերին առնչվող հարցեր, դիտարկել ոլորտային այլ բարեփոխումներ՝ անդրադառնալով նաև քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերին, որոնք ուժի մեջ կմտնեն հուլիսի 1-ին։

Նշվում է, որ հանդիպման ավարտին նախարար Անդրեասյանը վերահաստատել է արդեն իսկ ձևավորված բարեփոխումների օրակարգով առաջ շարժվելու Կառավարության վճռականությունը: