Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում շինարարության ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4,9 %-ով՝ կազմելով 32 մլրդ 735.4 մլն դրամ։ Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։ Շինարարության կեսից ավելին՝ 57.5 %-ը կատարվել է մասնավոր սեկտորի միջոցների հաշվին։ Կազմակերպությունները, ընդհանուր առմամբ, Հայաստանում շինարարության մեջ 18 մլրդ 825.3 մլն դրամ գումար են ներդրել։ …

