ՌԴ-ն չի կատարի մարտի 15-ից հետո ՄԻԵԴ-ի կայացրած վճիռները, եվրադատարանի որոշումները չկատարելու օրենք կընդունվի․ Վոլոդին

Լուրեր

16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
Բոլորը

ՌԴ Պետդուման այս շաբաթ քննարկելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումները չկատարելու մասին օրինագիծը։ Այս մասին հայտնել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, գրում է ՏԱՍՍ-ը։

«ՄԻԵԴ-ը դարձել է  մեր երկրի դեմ քաղաքական պայքարի գործիք արևմտյան քաղաքական գործիչների ձեռքում: Նրա որոշ որոշումներ ուղղակիորեն հակասում են Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությանը, մեր արժեքներին, ավանդույթներին: Մենք նախատեսում ենք այս շաբաթ ընդունել դաշնային օրենքներ ՄԻԵԴ-ի որոշումները չկատարելու մասին»,- թելեգրամյան իր ալիքում գրել է Վոլոդինը։

Նա  հիշեցրել է, որ երկրորդ ընթերցման համար առաջարկվել են մի շարք կարևոր փոփոխություններ։ Մասնավորապես, չեն կատարվելու ՄԻԵԴ որոշումները, որոնք ընդունվել են 2022 թվականի մարտի 15-ից հետո, իսկ մինչև մարտի 15-ն ուժի մեջ մտած ՄԻԵԴ-ի որոշումներով դրամական փոխհատուցման վճարումները կատարվելու են միայն ռուբլով և միայն ռուսական բանկերի հաշիվներին։

«Բացի այդ, ՌԴ դատարանների որոշումները կունենան գերակայություն ՄԻԵԴ որոշումների նկատմամբ»,- հավելել է Վոլոդինը։

Էմմա Չոբանյան