Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ԱԺ արտահերթ նիստ էին հրավիրել, սակայն այն չկայացավ, քվորում չապահովվեց: «Երկրի բարձրագույն օրենսդիր մարմնում, խորհրդարանական կառավարման երկրում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրաժարվեց քննարկել երկրի կենսական նշանակություն ունեցող հարցերը»,- Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության հանրահավաքում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը: «Դեռ երեքուկես ժամ ԱԺ նիստը բաց է, և դեռ հնարավորություն …

