Վարչապետն ընդունել է ԱԶԲ փոխնախագահին

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Շիխին Չենին․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

«Վարչապետը նշել է, որ Ասիական զարգացման բանկը կարևոր գործընկեր է ՀՀ կառավարության համար, որի հետ իրականացվում են մեծավավալ ծրագրեր: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԱԶԲ փոխնախագահին՝ կորոնավիրուսի համավարակի ընթացքում ՀՀ կառավարությանը ցուցաբերված աջակցության համար և հույս հայտնել, որ առաջիկայում կողմերը կկարողանան կենտրոնանալ տնտեսական զարգացման օրակարգի վրա: Վարչապետի խոսքով՝ ԱԶԲ-ն ՀՀ-ում իրականացվող մի շարք կարևոր ծրագրերում ունի առանցքային ներգրավվածություն և ինքը տեսնում է հետագա փոխգործակցությունն ավելի ակտիվ շարունակելու լավ հնարավորություններ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգին ցուցաբերվող աջակցությունն ու ԱԶԲ-ի ու մեր երկրի մասնավոր հատվածի միջև ձևավորված ակտիվ համագործակցությունը:

Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ կառավարության նպատակն է՝ հնարավորինս արագ և արդյունավետ իրականացնել Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցումը և նշել, որ ընթացիկ իրավիճակում վերջինիս կարևորությունն ավելի է մեծանում:

Շիխին Չենն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը սերտ համագործակցության համար և ընդգծել հայկական կողմի հետ շարունակական կերպով իրականացվող արդյունավետ ծրագրերի իրականացման փաստը: ԱԶԲ փոխնախագահի խոսքով՝ իրենք պատրաստ են նոր թափ հաղորդել Հայաստանում իրականացվող նախագծերին և ընդլայնել համագործակցության ուղղությունները: Միաժամանակ, վերջինս ընդգծել է ՀՀ կառավարության առաջնահերթություններին հետագայում ևս օժանդակություն ցուցաբերելու ԱԶԲ-ի պատրաստակամությունը:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են համատեղ ծրագրերի ընթացքին, Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցմանը, ինչպես նաև հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։