Ազգային ժողովում 2021 թ. պետական բյուջեի կատարողականի մասին տարեկան հաշվետվության քննարկման ընթացքում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ արտաքին քաղաքական աշխատանքի կարևոր ուղղություններից մեկը եղել է տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների և տնտեսական կապերի ապաշրջափակումը: Միրզոյանի խոսքով՝ կա ընդհանուր ընկալում այն մասին, որ բոլոր ապաշրջափակվող տրանսպորտային ենթակառուցվածքները, ճանապարհները, երկաթուղիները պետք է գործեն այն երկրների ինքնիշխանության և …

