Երևանի կենտրոնում այսօր Զատիկ գինու փառատոն է անցկացվում։ Ինչպես փառատոնի անունն է հուշում՝ այն կազմակերպվել է Սուրբ Հարության կամ Զատիկի տոնին ընդառաջ։ «Հյուրասիրություն չկա, միայն վաճառք է, փառատոնը բաց է մինչև այսօր ժամը 22։00-ն»,- մանրամասնեց գինեգործներից մեկը։ Գինիներն այստեղ վաճառվում են շուկայականից մատչելի գներով։ Մանրամասները՝ տեսանյութում։ Արփի Հակոբյան

