ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանն ընտրվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ

Լուրեր

16.09.2026 | 16:20
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչին ռազմական հանցագործությունների համար դատապարտվել է 25 տարվա ազատազրկման
16.09.2026 | 16:10
Քաղաքացիների միլիոնավոր տվյալների հնարավոր արտահո՞սք․ պաշտոնական կառույցների արձագանքները հակասում են 
16.09.2026 | 16:02
Խոսել եմ Հաջիևի հետ. Ալեն Սիմոնյանը` Գանձասարի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:53
FIA-ն ներկայացրել է Ֆորմուլա-1-ի օրացույցը 2027-ին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 15:44
Դատախազությունը պահանջում է Ապարանի շուրջ 16 հա հողատարածքներ վերադարձնել համայնքին
16.09.2026 | 15:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
16.09.2026 | 15:28
Մինսկն ազատ է արձակել 25 քաղբանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ընկերությունների դեմ պատժամիջոցները
16.09.2026 | 15:19
ՄԻՊ-ում քննարկվել են ազատությունից զրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների խնդիրները
16.09.2026 | 15:15
Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:10
TRIPP-ի համաձայնագիրը չի հակասում Սահմանադրությանը // Օսիպյանի գործով դատաքննությունը սկսվել է․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 15:00
Վարսավիրանոցից են օգտվում, սրճարաններից. Ֆարմանյանը` 102-րդ ռազմաբազայի և իր նշած 15 հազար աշխատատեղի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:57
Արմավիրում տղամարդը ծեծել է մորը և դանակահարել նրան օգնության հասած անձին․ ՔԿ
16.09.2026 | 14:51
Երևանում երեք կառուցապատողի մոտ բացահայտվել է 2.43 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն
16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
Բոլորը

Սույն թվականի հունիսի 1-ին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) ընդհանուր ժողովում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանն ընտրվեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ կենսաօրգանական քիմիա մասնագիտության գծով: ՌԳԱ-ի նոր արտասահմանյան անդամներ դարձան ընդհանուր 48 գիտնականներ ԱՄՆ-ից, Չինաստանից, Բելառուսից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Լեհաստանից, Իտալիայից, Իսպանիայից, Հայաստանից, Սինգապուրից, Մոնղոլիայից, Ավստրալիայից, Հնդկաստանից, Ադրբեջանից, Աբխազիայից, Գերմանիայից, Սերբիայից, Մեծ Բրիտանիայից, Ղրղզստանից, Ավստրիայից, Ֆրանսիայից, Ղազախստանից, Շվեյցարիայից և Կանադայից․ տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Աշոտ Սաղյանն ակտիվ համագործակցում է Ռուսաստանի գիտնականների հետ: Նա ՌԳԱ Նեսմեյանովի անվան էլեմենտօրգանական միացությունների ինստիտուտի գիտաշխատողների հետ համատեղ ունի ավելի քան 50 գիտական հոդված, մասնակցել է 7 համատեղ միջազգային գիտական դրամաշնորհային ծրագրերի, համատեղ պատրաստել են մի շարք գիտական կադրեր:

Աշոտ Սաղյանի գիտական գործունեության բնագավառն է ոչ սպիտակուցային ամինաթթուների ասիմետրիկ բիոմիմետիկ սինթեզը, մանրէաբանական սինթեզի կուլտուրալ հեղուկներից ամինաթթուների անջատումը և մաքրումը: Աշոտ Սաղյանը շուրջ 350 գիտական հոդվածի, 2 դասագրքի, 2 մենագրության հեղինակ է: Նա 18 թեկնածուական և 3 դոկտորական ատենախոսությունների գիտական ղեկավար է:

2001թ-ին Աշոտ Սաղյանը ռուս գործընկերների հետ համատեղ արժանացել է Եվրամիության «Դեկարտի» անվան մրցանակի: 2002թ-ին պարգևատրվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կառավարական «Բարեկամություն» շքանշանով: 2004 և 2011թթ-ին արժանացել է ՀՀ նախագահի մրցանակների, 2009 թ-ին՝ ՀՀ վարչապետի հուշամեդալի: 2014թ-ին ստացել է գիտության վաստակավոր գործչի կոչում: 2015թ-ին արժանացել է ՀՀ պետական մրցանակի:

Ներկայում ՀՀ ԳԱԱ-ն և ՌԳԱ-ն ակտիվ համագործակցում են տարբեր գիտական ծրագրերի շրջանակներում: Հայ և ռուս գիտնականների պատվիրակությունները կատարել են փոխադարձ այցեր գիտահետազոտական կազմակերպություններ, ծանոթացել են առաջատար գիտնականների, իրականացվող գիտական ծրագրերի, գիտատեխնիկական բազայի հետ համատեղ հետազոտություններ իրականացնելու համար:

2021թ-ի նոյեմբերի 5-ին ՌԳԱ-ի նախագահ, ակադեմիկոս Ալեքսանդր Սերգեևը և ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը ստորագրել են Գիտատեխնիկական համագործակցության համաձայնագրի դրույթների իրականացման ճանապարհային քարտեզ: Այն նախատեսում է համատեղ հետազոտությունների շարունակություն և համագործակցություն Հայաստանի և Ռուսաստանի համար արդիական և առաջնահերթ ուղղություններով՝ ներառյալ ֆիզիկայի, մաթեմատիկայի, ինֆորմատիկայի, նանոտեխնոլոգիաների, կենսաբանական գիտությունների և կենսատեխնոլոգիայի, քիմիայի և նյութերի մասին գիտության, պատմաբանասիրական, բժշկական, գյուղատնտեսական հետազոտությունների, էներգետիկայի, մեխանիկայի ոլորտները, ընդհանուր՝ 54 համատեղ հետազոտություններ»,- ասված է հաղորդագրությունում։