ՌԴ-ի հանդեպ հետաքրքրությունը շարունակում է նվազել․ հայտնի են «Կովկասյան բարոմետր»-ի արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեկնարկել է «Կովկասյան բարոմետր» 2021 թ. հետազոտության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսը։

2004 թվականից իրականացվող «Կովկասյան բարոմետր» հանրային կարծիքի հետազոտությունը բացառիկ տեղեկություններ է պարունակում Հայաստանի սոցիալական, քաղաքական և տնտեսական զարգացումների հանրային ընկալման մասին:

Հետազոտությունն իրականացվել է Ժողովրդավարության ազգային հիմնադրամի աջակցությամբ։

ՀՌԿԿ-Հայաստանի գործադիր տնօրեն Սոնա Բալասանյանը նշեց, որ 2021 թվականին փորձ է արվել բացահայտելու հանրային կարծիքն ինչպես ընդհանրապես քաղաքականության, ժողովրդավարության, հանրային ինստիտուտների, այնպես էլ Արցախյան 44-օրյա պատերազմի, արտաքին քաղաքականության, անկախության, ինքնության, լրատվական նախասիրությունների և այլ արդի հիմնախնդիրների վերաբերյալ: Հարցման տվյալների հավաքագրման ժամանակահատվածն ընդգրկել է 2021 թ․ դեկտեմբերի 18-ից մինչև 2022 թ․ փետրվարի 4-ը։

Վստահության մասին հարցման արդյունքներով՝

  • Լրատվամիջոցներն այս տարի ամենաքիչ վստահելի ինստիտուտներից են՝ հարցվածների ընդամենը 10%-ն է վստահություն արտահայտում լրատվամիջոցների հանդեպ, իսկ նրանց ամբողջությամբ վստահում է ընդամենը 2%-ը։
  • Զգալիորեն նվազել է վստահությունը տեղական ինքնակառավարման մարմինների, գործադիր իշխանության և Ազգային ժողովի նկատմամբ (3-ական %-ն է լիովին վստահում այս ինստիտուտներին, տեղական ինքնակառավարման մարմիններին ավելի շուտ վստահում է 17%-ը, գործադիր իշխանությանը և ազգային ժողովին՝ 13-ական տոկոսը): Գործադիր իշխանության և օրենսդիր իշխանության նկատմամբ 2021 թ․ ցուցանիշն ամենացածրն է 2008 թ․-ից հետո։
  • Ամենավստահելի համարվել են Մարդու իրավունքների պաշտպանը՝ 81% (լիովին վստահում է 60%-ը, ավելի շուտ վստահում է 21%-ը), բանակը՝ 83% (լիովին վստահում է 58%-ը, ավելի շուտ վստահում է 25%-ը)։
  • Այս հարցման արդյունքներով զգալիորեն աճել է վստահությունը Եվրոպական միության նկատմամբ․ այս կառույցին վստահում է հայաստանցիների 53%-ը։ 2019 թ․-ին ԵՄ-ին վստահում էր 37%-ը, 2017 թ․-ին` 29%-ը:
  • Առողջապահության և կրթական համակարգին վստահում է հայաստանցիների 42%-ը։ Երկու դեպքում էլ չվստահողների թիվն այս անգամ ամենամեծն է՝ նախորդ տարիների հարցումների հետ համեմատած։
  • Քաղաքական կուսակցություններին վստահողները և չվստահողները գրեթե հավասար են՝ մոտ 40-ական տոկոս։ Ընդ որում, կուսակցությունների նկատմամբ վստահության ցուցանիշն ամենաբարձրն է նախորդ տարիների հետ համեմատ։
  • Բավականին աճել է դատական համակարգի և ոստիկանության նկատմամբ անվստահությունը․ 54%-ը չի վստահում դատական համակարգին, 57%-ը՝ ոստիկանությանը։

Արցախյան հարցի և առնչվող ընկալումների մասին հարցման արդյունքներով՝

  • Երկրում խաղաղության բացակայությունը հասարակության ամենակարևոր խնդիրն է համարել հայաստանցիների 41%-ը, սահմանների դելիմիտացիան ու դեմարկացիան՝ 18%-ը։ Նախկինում տնտեսական խնդիրները՝ գործազրկությունը և աղքատությունը, դիտարկվում էին որպես առավել կարևոր հիմնախնդիրներ։
  • Հայաստանցիների 39%-ը կարծում է, որ Արցախյան հարցում նպատակը պետք է լինի կորսված տարածքների վերադարձը։ Մոտ 30%-ի կարծիքով պետք է վերականգնել նախկին ԼՂԻՄ տարածքը, իսկ 25%-ը մտածում է, որ պետք է պահպանել այսօրվա ստատուս քվոն։
  • Հայաստանցիների 76%-ը համակարծիք է այն հարցում, որ Ադրբեջանի ու Նախիջևանի միջև տրանսպորտային ենթակառուցվածքների գործարկումը կվտանգի ազգային անվտանգությունը, իսկ 32%-ը կարծում է, որ դա նոր տնտեսական հնարավորություններ կստեղծի Հայաստանի համար։
  • Ռուսաստանի նկատմամբ վստահությունը շարունակում է նվազել․ այն 2013 թ․ 83%-ից 2021-ին արդեն դարձել է 35%։ Միևնույն ժամանակ, հարցվածների 67%-ը կարծում է, որ Խորհրդային Միության փլուզումը Հայաստանի համար վատ իրադարձություն էր, իսկ 44%-ի կարծիքով հիմա ավելի վատ ենք ապրում, քան ԽՍՀՄ օրոք։
  • ՆԱՏՕ-ին Հայաստանի անդամակցությանը կողմ է հարցվածների 29%-ը, Եվրամիությանն անդամակցությանը՝ 30%-ը, ԵԱՏՄ-ին՝ 26%-ը:
  • Հայաստանցիների 91%-ն անձնական պատասխանատվություն է զգում հայրենիքի առջև, իսկ 65%-ը նշում է, որ ներկայիս քաղաքական գործիչները առաջնահերթություն չեն տալիս քաղաքացիների կարիքներին։

● Թեպետ հարցվածների 76%-ը կարծում է, որ Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի համար մոտ ապագայի սպառանալիք են, սակայն 70%-ը չի ցանկանում լքել երկիրը։

Հարցում է իրականացվել նաև Հայաստանի չորս իշխանությունների և նրանց ձեռքբերումների ու ձախողումների մասին:

Մանրամասները՝ տեսանյութում: