Վեց կետերի վերաբերյալ Բաքվից պաշտոնական պատասխան չունենք. ԱԳ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.11.2026 | 14:55
Սի Ցզինպինը միջուկային զենքից զերծ աշխարհի կոչ է արել
19.11.2026 | 14:47
Թրամփը հայտարարել է, որ երեք առաջնորդները կանդրադառնան «աշխարհում քննարկվող բոլոր խնդիրներին», նաև Ուկրաինայի պատերազմին
19.11.2026 | 14:45
Ամերիկյան ընկերությունը ՀՀ պաշտոնյաներին է ներկայացրել երկաթուղու ուսումնասիրության արդյունքները․ քննարկվել են ԹՐԻՓՓ-ի շրջանակում նոր ներդրումները
19.11.2026 | 14:38
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Խուան Մատան ավարտել է կարիերան
19.11.2026 | 14:30
Բաքուն Հայաստանից ավելի քան 200 զանգվածային գերեզմանների վերաբերյալ տեղեկություններ է ակնկալում․ Հաջիև
19.11.2026 | 14:22
Արցախի և Հայաստանի միավորման քաղաքական օրակարգ չկա, որովհետև Արցախում հայեր չեն ապրում․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 14:21
Թրամփի, Սի Ցզինպինի և Պուտինի միջև բանակցություններն ավարտվել են․ հանդիպումը 1,5 ժամ է տևել
19.11.2026 | 14:14
Երևանում կասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը․ հայտնաբերվել են սանիտարական խախտումներ
19.11.2026 | 14:05
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն, ԱՄՆ-ն ու Չինաստանն «ընդհանուր շահեր» ունեն, այդ թվում՝ Ուկրաինայում հակամարտության հարցում
19.11.2026 | 13:54
Ժաննա Անդրեասյանն այցելել է Ծիծեռնակաբերդ․ բարեկարգման աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի
19.11.2026 | 13:46
Պենտագոնի պաշտոնյան վաղաժամ լքել է Ուկրաինայի պաշտպանության հարցերով հանդիպումը՝ Կիևին քննադատելուց հետո
19.11.2026 | 13:37
Չե՛նք հանդուրժելու, զբաղվե՛ք․ Աղաջանյանը Էդգար Ղազարյանի հարցով դիմեց ընդդիմադիրներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 13:29
Փաշինյանը՝ դեկտեմբերի 3-ին սպասվող Պուտինի հետ հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 13:21
Ռուսաստանի հավաքականը չի մասնակցի Եվրո-2028-ին
19.11.2026 | 13:14
Չեմ բացառում` վարչապետից մինչև թաղապետի պաշտոն կարող եմ զբաղեցնել. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի ներկայացրած վեց կետերի վերաբերյալ Բաքվից պաշտոնական պատասխան չունենք. Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։ «Որևէ պաշտոնական դիրքորոշման մասին ես ինքս տեղյակ չեմ, չնայած մամուլում տարբեր շահարկումներ և լուրեր կային»,- նշեց փոխնախարարը՝ հավելելով, որ բանակցությունների նպատակն առաջին հերթին հենց երկու կողմերի մոտեցումների համադրումն է, իսկ թե ինչքանով դա կհաջողվի, բանակցությունների ընթացքը ցույց կտա։

Փոխնախարարն անդրադառնալով սահմանազատման խնդրին՝ նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` զորքերը հայելային կերպով հետ քաշելու վերաբերյալ առաջարկը քննարկման փուլում է։

«Քննարկումները սկսվել են, այդ առաջարկը սեղանին է։ Առաջարկի առնչությամբ միջազգային մեր մի շարք միջազգային գործընկերներ հայտնել են իրենց դրական դիրքորոշումը։ Բանակցությունների ընթացքում կտեսնենք` ինչպես կլինի»,- նշեց Հովհաննիսյանը:

Փոխնախարարի խոսքով` սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովն է զբաղվում։ Նա նաև ընդգծեց, որ զորքերը հայելային հետ քաշելու հարցում հայկական կողմի դիրքորոշումն անփոփոխ է` առաջարկն ուժի մեջ է։

Մանրամասները՝ տեսանյութում: