Դոնեցկում 3 օտարերկրացու մահապատժի են դատապարտել` ուկրաինական կողմից ռազմական գործողություններին մասնակցելու համար

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության, այսպես կոչված, «Գերագույն դատարանն» այսօր Ուկրաինայի կողմից ռազմական գործողություններին մասնակցելու գործով մահապատժի է դատապարտել երեք օտարերկրացու, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Դատավճիռը կայացվել է Մեծ Բրիտանիայի երկու քաղաքացիներ Շոն Փինների և Էյդեն Ասլինի, ինչպես նաև Մարոկկոյի քաղաքացի Սաադուն Բրահիմի նկատմամբ։ Նրանց մեղադրանք է առաջադրվել «վարձկանության և մի խումբ անձանց կողմից իշխանության բռնի զավթման» մեջ։ Դատավարությունը տևել է երեք օր։

Ասլինը սկսել է ծառայել Ուկրաինայի Զինված ուժերի 36-րդ ծովային բրիգադում 2018 թվականից։ Նա ռուսական զորքերի կողմից գերեվարվել է ապրիլի կեսերին։ Միևնույն ժամանակ, Դոնեցկի միլիցիան նույն բրիգադից գերի է վերցրել նաև անգլիական թագավորական գնդի 48-ամյա նախկին զինվորական Շոն Փիններին։

Սաադուն Բրահիմի մասին հայտնի է, որ նա 21 տարեկան է, Ուկրաինա է եկել 2019 թվականին և սովորել Կիևի Պոլիտեխնիկական ինստիտուտի աերոդինամիկական և տիեզերական տեխնոլոգիաների ֆակուլտետում։ Մեկ տարի առաջ նա թողել է ուսումը և պայմանագրային հիմունքներով ծառայել 36-րդ ծովային բրիգադում։ Նա գերի է ընկել Վոլնովախայում տեղի ունեցած մարտերի ժամանակ։

Էմմա Չոբանյան