Ապրիլի 14-ին Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լիճ տանող ճանապարհահատվածի 4 հազար մետր հատվածում, նախատեսվում է կազմակերպել «Վարչապետի գավաթ» դպրոցականների խճուղավազքի մրցույթ, որի նպատակն է թիմային վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացումը, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի քարոզչության ապահովումը: Կառավարության հերթական նիստում այս մասին տեղեկացրեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Նա նաև հավելեց, որ մրցաշարին կմասնակցեն Երևանում, մարզերում և Արցախում …

