Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ աղբյուրը։ «Բանակցությունների ընթացքում օրակարգ են բերվել Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև լարվածության վերջին զարգացումների շրջանակում իրադարձությունները։ Նախարար Չավուշօղլուն իր զրուցակցին տեղեկացրել է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև լարվածությունը երկխոսության միջոցով նվազեցնելու մեր նախաձեռնությունների մասին», -ասել է …