Նախորդ շաբաթ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 38 նոր դեպք
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 6-12 ընկած ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 38 նոր դեպք․ տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։
Այդ ընթացքում կատարվել է 10․782 թեստավորում։ Վարակից մահվան նոր դեպք չի գրանցվել․ ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8625 մահվան դեպք է արձանագրվել։
Նշված ժամանակահատվածում առողջացածների թիվը՝ 47։