Ստոլտենբեգը հայտարարել է, թե Թուրքիայի անվտանգային մտահոգություններն օրինական են

Լուրեր

10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
Բոլորը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նախօրեին Ֆինլանդիա կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայի կողմից բարձրացված անվտանգության մտահոգությունները՝ կապված ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի  անդամակցության հայտերի հետ, օրինական են, գրում է USNews-ը։

«Դրանք օրինական մտահոգություններ են։ Դրանք ահաբեկչության, զենքի արտահանման մասին են»,- ասել է Ստոլտենբերգը  Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոյի հետ համատեղ ասուլիսում։

Հիշեցնենք, որ նախորդ ամիս Շվեդիան և Ֆինլանդիան դիմումներ են ներկայացել ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, որին, սակայն, դեմ է Թուրքիան։ Անկարան այս երկրներին մեղադրում է քուրդ «ահաբեկիչներին» սատարելու մեջ։

Ստոլտենբերգն ասել է, որ Թուրքիան դաշինքի առանցքային դաշնակիցն է՝ շնորհիվ իր ռազմավարական դիրքի՝ Սև ծովում Եվրոպայի և Մերձավոր Արևելքի միջև, և նշել, որ Անկարան աջակցություն է ցուցաբերել  Ուկրաինային այն պահից, երբ Ռուսաստանը փետրվարի 24-ին զորքեր է մտցրել իր հարևան երկիր:

«Մենք պետք է հիշենք ու հասկանանք, որ ՆԱՏՕ-ի որևէ դաշնակից այնքան չի տառապել ահաբեկչական հարձակումներից, որքան Թուրքիան»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Ստոլտենբերգն ու Նիինիստոն ասել են, որ Թուրքիայի հետ բանակցությունները շարունակվում են, սակայն չեն հաղորդել դրանցում առաջընթացի մասին։

Էմմա Չոբանյան