Եվրամիության ղեկավար մարմնի՝ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում քննարկել է ռուսական զորքերի կողմից գնդակոծված քաղաքներից խաղաղ բնակիչների տարհանման հարցը։ Շառլ Միշելը Պուտինին կոչ է արել Զատկի տոնից առաջ մարդասիրական միջանցքներ բացել և ապահովել մարդկանց անվտանգ ելքը պաշարված Մարիուպոլից։ «Խստորեն հորդորել ենք նրան՝ անհապաղ ապահովել հումանիտար մուտքը և անվտանգ ելքը …

