Քննարկվում է Գյումրիում Հնդկաստանի կառավարության օժանդակությամբ առանձին ցուցասրահ-թանգարան կառուցելու ծրագիրը․ Շիրակի մարզպետը հանդիպել է Հնդկաստանի դեսպանին

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին․ տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։

«Հանդիպման առանցքում Գյումրիում առանձին ցուցասրահ կառուցելու գաղափարն է եղել, որտեղ կցուցադրվեն Սարգիս Խաչատուրյանի կողմից հնդկական վիմափոր տաճարների՝ Աջանտայի քարանձավների որմնանկարների պատճենները, դրանք այժմ Հայաստանի ազգային պատկերասրահում են պահվում։

«Պարոն դեսպան, բարով եք եկել Շիրակի մարզ, ուրախ եմ ձեզ հանդիպելու և քննարկելու մեր համագործակցությանն առնչվող մի շարք ծրագրեր, մասնավորապես, ինձ համար ուրախալի է, որ պետք է խոսենք Գյումրիում նոր ցուցասրահ կառուցելու ծրագրի մասին, արդյունքում շատ հիանալի նախաձեռնություն կյանքի կկոչվի։ Վստահ եմ՝ մեր համագործակցությունը կունենա ցանկալի արդյունք և մենք ևս մեկ անգամ կվերահաստատենք մեր երկու երկրների կառավարությունների բարեկամական կապերը»,- նշել է Շիրակի մարզպետը։

Դեսպան Դեվալը շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ ընդունելության համար․ «Տիկին մարզպետ, ուրախ եմ մեր հանդիպման համար, ուրախ եմ գտնվել մշակութային մայրաքաղաք համարվող Գյումրիում և առավել ոգևորիչն այն է, որ քննարկում ենք այսպիսի կարևոր նախաձեռնություն։ Ինձ համար անչափ կարևոր է տեսնել ձեր պատրաստակամությունը»։

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են համագործակցության ամրապնդմանն ու խորացմանն ուղղված մի շարք հարցեր, մասնավորապես, կարևորելով տնտեսական համագործակցության խորացումն ու ապակենտրոնացված բիզնես գործակցությունը, անդրադարձ է կտարվել նաև հայ-հնդկական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանին ընդառաջ Գյումրիում միջոցառումներ անցկացնելու հարցին։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործուն քայլեր ձեռնարկել հետագա համագործակցության ընդլայնման, իրականացվող ծրագրերի շարունակականության ապահովման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։