Ռուսական խաղաղապահ զորախումբը անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի դեէսկալացիայի համար։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։ «Մենք ծայրահեղ մտահոգություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի կապակցությամբ։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության 26.03.2022 թ. տեղեկագրում արձանագրված փաստերը ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի զինված ներթափանցման և հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ հակասում են Ռուսաստանի, …

