Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբիշները Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում հունիսի 13-19-ը մասնակցելու են Եվրոպայի պատանեկան առաջնությանը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ «Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականի կազմում մրցավայր կմեկնեն 10 ըմբիշներ՝ Սամվել Խաչատրյան (45 կգ), Տիգրան Գալստյան (48 կգ), Ալեքս Մարգարյան (51 կգ), Հայկ Լյուդվիգյան (55 կգ), Գասպար Տերտերյան (60 կգ), Վահե Հովհաննիսյան (65 կգ), …

