Դասընթաց՝ ռազմական համալսարանի կուրսանտական կազմի համար
Հունիսի 13-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտական կազմի համար անցկացվել է դասընթաց՝ «Կյանքի իրավունքը և պետության պարտավորությունը զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանության հարցում» թեմայով: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ մամուլի ծառայությունից։
Դասընթացը, որը վարել է ԵԽ միջազգային փորձագետ Սաշա Յանկովիչը, կազմակերպել էին ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնը և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակը՝ «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում – II փուլ» ծրագրի շրջանակներում։