Նախատեսվում է ԱՊՊԱ պայմանագիր չունեցող վարորդների նկատմամբ վարչական պատասխանատվությունը մեղմացնել: ԱԺ նիստում ներկայացնելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» առաջարկվող փոփոխությունների ու լրացումների նախագիծը՝ պատգամավոր Արմեն Խաչատրյանը նշեց. «Այս նախագծով 4 անգամ թեթևացրել ենք տուգանքի չափը, ինչը իր հետ բերելու է սոցիալական բեռի թեթևացում` միաժամանակ նաև իրավախախտման դեմ պայքարի իրավական արդյունավետություն»: Նախագծի համահեղինակը հավելեց, որ գործող օրենսգիրքն …

