ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի լրամշակված տարբերակը: Նախագծով փոփոխություններ ու նոր կարգավորումներ են առաջարկվում մի շարք ուղղություններով, որոնք առնչվում են ինչպես աշխատողներին, այնպես էլ գործատուներին: Աշխատողը կարող է արտաժամյա աշխատանքի ներգրավվել շաբաթական մինչև ութ ժամ, և դրա համար պետք է հավելավճար ստանա: …

