Քաղաքացիները մեզ ճնշում են, ասում են` փողոցները բացեք. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու ուղղությամբ քայլեր չեն արվել։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ նշելով, որ բացականները սահմանված կարգով արձանագրում են, ինչն ազդում է պատգամավորների աշխատավարձերի վրա։

«Իշխող ուժի հակվածությունը պայմանավորված է ընդդիմության վարքագծով. կտեսնենք՝ ինչպես է իրեն դրսևորում ընդդիմությունը, ըստ այդմ էլ որոշում կկայացնենք»,- ասաց Խաչատրյանը:

«Ակցիաները պետք է լինեն արտոնված և չպետք է վերածվեն զանգվածային անկարգությունների: Իշխանությունները քաղաքացիների կողմից մեծ ճնշման տակ են, պահանջում են, որ երթևեկությունը կարգավորվի և քաղաքացիներն անհարմարություններ չկրեն: Զանգելով և ցանկացած հանդիպման ու շփման ժամանակ քաղաքացիներն ասում են՝ բացե՛ք փողոցները, Երևանի երթևեկությունը վերականգնե՛ք»,- նշեց Խաչատրյանը՝ չբացառելով, որ ցուցարարների վրանները հավաքելու որոշում կկայացվի:

Անդրադառնալով դիտարկմանը, որ հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել առանց նախազգուշացում անելու, Խաչատրյանը նշեց. «Ոստիկանության գործողություններն իրավաչափ են եղել և հանդուրժողական… Զանգվածային անկարգությունների պայմաններում ոստիկանությունը պարտավոր է կիրառել հատուկ միջոցներ, կիրառվել է ամենաթեթև հատուկ միջոցներից մեկը: Արդեն մոտ երկու ամիս է ոստիկանությունը ծանրաբեռնված ռեժիմով ծառայություն է իրականացնում, հատուկ միջոցներ չեն կիրառվում»:

Իշխանական պատգամավորը նաև ընդգծեց, որ, իր դիտարկմամբ, Հայաստանում քաղաքական ճնաժամ չկա:

Մանրամասները՝ տեսանյութում: