Կատարում կբացվի «Արաբերեն հաղորդագրություններ Հայաստանից. ժառանգություն՝ մշակութային երկխոսության համար» ցուցադրությունը

Լուրեր

10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակության՝ Կատարի Պետություն այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հունիսի 14-ին Կատարի ազգային գրադարանում բացվելու է «Արաբերեն հաղորդագրություններ Հայաստանից. ժառանգություն՝ մշակութային երկխոսության համար» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Ցուցադրվելու են նաև Հայաստանի պատմության թանգարանի դրամագիտական և հնագիտական հավաքածուներից 9 կրկնօրինակ նմուշներ, որոնք ներկայացնում են «Դվին», «Արմինիա», «Հարունաբադ» և «Հալեպ» դրամահատարաններում թողարկված արծաթե ու պղնձե դիրհեմների, 752 թ. թողարկված ոսկե դինարի, «Բարդա» դրամահատարանում թողարկված պղնձե ֆելսի, ինչպես նաև 18-րդ դարով թվագրվող բրոնզե երկգլխանի կացնի նմուշներ՝ բուսական զարդանախշերով և կենդանակերպ պատկերներով։

Ցուցադրական պաստառներում կներկայացվեն հայ-արաբական երկարատև հարաբերություններին վերաբերող մշակութային արժեքներ և պատմական փաստեր։

Ցուցահանդեսը Կատարի ազգային գրադարանում գործելու է մեկ շաբաթ։

Հիշեցնենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը կառավարության պաշտոնական պատվիրակության կազմում երկօրյա այցով գտնվում է Կատարում:

Նախօրեին Հայաստանի և Կատարի վարչապետների ներկայությամբ երկու երկրների միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր: Մասնավորապես, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և Կատարի կրթության, բարձրագույն կրթության և դաստիարակության հարցերի նախարար Բուսեյնա բինթ Ալի Ալ-Նուայմինը ստորագրել են Հայաստանի և Կատարի միջև կրթության, բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների բնագավառում համագործակցության համաձայնագիր:

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Կատարի համալսարանի ռեկտոր Հասան բն Ռաշիդ Ալ-Դարհամը ստորագրել են երկու համալսարանների միջև համագործակցության համաձայնագիր»,- աասված է հաղորդագրությունում։