ԱՊՊԱ չունենալու համար տուգանքը կնվազեցվի, եթե… ՔՊ-ն «ուզում է թեթևացնել քաղաքացու հոգսը»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Նախատեսվում է ԱՊՊԱ պայմանագիր չունեցող վարորդների նկատմամբ վարչական պատասխանատվությունը մեղմացնել:

ԱԺ նիստում ներկայացնելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» առաջարկվող փոփոխությունների ու լրացումների նախագիծը՝ պատգամավոր Արմեն Խաչատրյանը նշեց. «Այս նախագծով 4 անգամ թեթևացրել ենք տուգանքի չափը, ինչը իր հետ բերելու է սոցիալական բեռի թեթևացում` միաժամանակ նաև իրավախախտման դեմ պայքարի իրավական արդյունավետություն»:

Նախագծի համահեղինակը հավելեց, որ գործող օրենսգիրքն ապահովագրական պայմանագիր չունեցող վարորդների համար նախատեսում է 5 000 դրամ տուգանք` յուրաքանչյուր 10 օրվա համար։ Բայց տուգանքի տարեկան չափը չի կարող գերազանցել 100 000 դրամը։

Նախագծով առաջարկվում է 100 000-ի փոխարեն առավելագույն չափը սահմանել 50 000 դրամ։ Բացի դրանից՝ վարորդին հնարավորություն է տրվում տուգանքի արձանագրությունից հետո 24 ժամվա ընթացքում ԱՊՊԱ պայմանագիր կնքելու ու լիազոր մարմին ներկայացնելու դեպքում վճարել նշանակված տուգանքի միայն 75 տոկոսը։

«Սրանով մենք քաղաքացիներին նախ հնարավորություն ենք տալիս այն գումարը, որը նախատեսված է տուգանքի համար, ուղղել պայմանագիր կնքելուն, ունենալ և՛ ԱՊՊԱ պայմանագիր, և՛ ազատվել պատասխանատվությունից»,- պարզաբանեց Խաչատրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: