Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնն օրերս հրապարակեց սոցիոլոգիական տվյալներ՝ «Կովկասյան Բարոմետրի» հարցման արդյունքները։ Հարցին՝ ներկայում ո՞րն է Հայաստանի ամենաբարեկամական երկիրը, 35 տոկոսը տվել է ՌԴ-ի անունը, 36 տոկոսը՝ Ֆրանսիայի։ Սակայն ՌԴ-ին 2013-ին բարեկամ համարողների տոկոսը 83 էր, այսինքն՝ 48 տոկոս նվազում կա 10 տարում։ 2013-ի համեմատ՝ Ֆրանսիային բարեկամ համարողների թիվն աճել է 32 տոկոսով։ Ի՞նչ հիմնավորումներ …

