Նույնիսկ ԿԳԲ-ի լեզուն Հայաստանում ռուսերենն էր՝ Լավրովի ասածը նորություն չէ. պարտավոր չե՛նք ռուսական դպրոցներ բացել․ Հրանուշ Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ-ն համառորեն բարձր՝ Սերգեյ Լավրովի մակարդակով, առաջ է տանում ՀՀ-ում ռուսական դպրոցներ բացելու հարցը։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ժամանակ նա ասել է, թե Հայաստանում ռուսական դպրոցների թիվը կավելացվի. «Հաշվի առնելով հայկական կողմի մեր ընկերների ցանկությունը՝ աշխատում ենք Հայաստանի Հանրապետությունում ռուսական դպրոցների թվի ավելացման ուղղությամբ, օգնում ենք հայկական դպրոցներրում ռուսաց լեզվի ուսուցիչների որակավորման բարձրացմանը, և Հայաստանի այն քաղաքացիների համար, ովքեր ցանկանում են ռուսական բուհերում ուսումնառությունը շարունակել, քվոտաների ավելացմանը»։

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն վտանգներ է տեսնում, որ ռուսերենի մակարդակի բարձրացումը ԽՍՀՄ նախկին պետություններում նպատակ ունի աստիճանաբար վերացնել նրանց ինքնիշխանությունը։

«Հայաստանում ինչ պատճառներով էլ՝ տագնապի, փախստականության հետևանքով ինչ խումբ էլ ավելանա, բնականաբար, նրանք պետք է իրենց լեզուների մասին մտածեն, բայց չկա երկիր, որ իր պետություն եկող այլազգիների նկատմամբ ինտեգրացիոն քաղաքականություն չունենա։ Հայաստանի պարտավորությունը նրանց հայերեն սովորեցնելն է, որ երկրի ներսում իրենց գոյությունը հարմավետ շարունակեն, ոչ թե նրանց համար ռուսական դպրոցներ բացելը»,- ասում է ազգագրագետը՝ հղում անելով լեզվի հետ կապված միջազգային կոնվենցիաներին, օրինակ՝ «Ազգային փոքրամասնությունների շրջանակային կոնվենցիան», «Եվրոպական խարտիան՝ տեղաբնիկ և փոքրամասնությունների վերաբերյալ», որոնց սերտորեն հարմարեցված են Հայաստանի օրենքները։

Հրանուշ Խառատյանը նշում է, որ չունենալով ռուսական դպրոց բացելու որևէ պարտավորություն՝ ՀՀ-ն կարող է ռուսերենի իմացությունն ապահովել հայկական դպրոցի ներսում ռուսաց լեզվի ուսուցման միջոցով։

«Սա իրավականն է։ Այն, ինչ ասում է Լավրովը, բոլորովին տարբեր խնդիր է, և նորություն չէ, նոր խնդիր չէ։ Վերջին 20 տարիներին հաճախ բարձրացրել են ռուսերենը պաշտոնական կամ պետական լեզու հայտարարելու հարցը։ Կարծում եմ, որ սա այն մաքսիմումն է բարձրաձայնված, որպեսզի հասնեն միջինին։ Իսկ միջինն այն է, որ ռուսերենը Հայաստանում ոչ թե փոքրամասնությունների լեզու համարվի, ինչպես հիմա է համարվում Եվրոպական խարտիայի միջոցով, իսկ Լավրովի ասածը Հայաստանում պետության միջոցով ռուսական դպրոցներ բացելու մասին է։ Եթե Լավրովն ասի, որ ՌԴ-ի միջոցներով ՀՀ-ում ռուսական դպրոց են բացում ՌԴ քաղաքացիների համար, դա մի խնդիր է։ Հասկանալի կլինի, եթե այստեղ եկած ռուսներն իրենց միջոցներով բացեն դպրոցներ իրենց համար։ Բայց Հայաստանի բյուջեի հաշվին, պետական միջոցներով ռուսալեզու դպրոցներ բացել՝ պայմանավորելով միգրանտների առկայությամբ, նույնիսկ չիմանալով միգրանտների՝ ՀՀ-ում մնալու հեռանկարը, ժամկետները և այլն, սա ընդհանրապես անիմաստ խոսակցություն կլիներ, եթե այդ խոսակցությունը չգար ՌԴ-ից»,- ասում է նա։

Անընդունելի համարելով վերոնշյալ սցենարի իրագործումը՝ ազգագրագետը հիշեցնում է, որ Խորհրդային միության տարիներին՝ 1989 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով՝ Հայաստանի բնակչության 13 տոկոսը ռուսերենն է համարել իր մայրենի լեզուն, ինչը սպառնալիք է գնահատում։ Ռուսերենով է եղել գրագրությունն այնպիսի կարևոր պետական մարմնում, ինչպիսին էր «ԿԳԲ»-ն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան