Ուկրաինայում պատերազմի առաջին 100 օրվա ընթացքում Ռուսաստանն էներգակիրների արտահանումից 98 մլրդ դոլար է վաստակել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Մատակարարումների հիմնական մասն իրականացվել է ԵՄ երկրներ, ասվում է Էներգետիկայի և մաքուր օդի ուսումնասիրությունների ֆիննական կենտրոնի (CREA) զեկույցում։ Հետազոտության համաձայն՝ ԵՄ-ին բաժին է ընկել ռուսական արտահանման 61 տոկոսը, որը դրամական արտահայտությամբ կազմել է 60 մլրդ դոլար։ …

