Ուկրաինայում պատերազմի 100 օրվա ընթացքում ՌԴ-ն գրեթե 100 միլիարդ դոլար է ստացել նավթի և գազի վաճառքից

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

Ուկրաինայում պատերազմի առաջին 100 օրվա ընթացքում Ռուսաստանն էներգակիրների արտահանումից 98 մլրդ դոլար է վաստակել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Մատակարարումների հիմնական մասն իրականացվել է ԵՄ երկրներ, ասվում է Էներգետիկայի և մաքուր օդի ուսումնասիրությունների ֆիննական կենտրոնի (CREA) զեկույցում։

Հետազոտության համաձայն՝ ԵՄ-ին բաժին է ընկել ռուսական արտահանման 61 տոկոսը, որը դրամական արտահայտությամբ կազմել է 60 մլրդ դոլար։ Հիմնական սպառող երկրներն են Գերմանիան (վճարված 12,1 մլրդ) և Իտալիան (7,8 մլրդ)։

ԵՄ-ից դուրս ռուսական նավթի ու գազի գլխավոր ներկրողը Չինաստանն է՝ 12,6 մլրդ դոլար։

Հունիսի սկզբին ԵՄ-ն համաձայնեցրեց գրեթե ամբողջությամբ ռուսական նավթի ներկրումը դադարեցնելու հարցը, ինչպես նաև պատրաստ է մինչև այս տարեվերջ ռուսական գազի սպառումը կրճատել երկու երրորդով՝ չնայած Եվրոպայի մեծ կախվածությանը ռուսական էներգառեսուրսներից:

Էմմա Չոբանյան