Արևմուտքին չի կարելի վստահել․ Էրդողանը կրկին բողոքել է Հունաստանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներից

Լուրեր

10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վան կատարած այցի ընթացքում երիտասարդների հետ հանդիպմանը կրկին անդրադարձել է Հունաստանին ու սպանալիքներ հնչեցրել Աթենքի հասցեին, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Հավելենք, որ վերջին օրերին Էրդողանը պարբերաբար իր ելույթներում անդրադառնում է Հունաստանին, հատկապես՝ երկրի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին։ Այս անգամ ևս Էրդողանը բողոքել է, որ Միցոտակիսը իր հետ հանդիպումից հետո ԱՄՆ Կոնգրեսում ունեցած ելույթում դժգոհել է Թուրքիայից ու կոչ արել F-16 կործանիչներ չվաճառել Անկարային։

Նա հայտարարել է, թե իրենց «համբերությունն անսպառ չէ»։

«Ձեր նախնիները դա շատ լավ գիտեին դա, մի փորձեք դրանք նորից ու նորից թարմացնել, դա ձեզ վրա շատ թանկ կնստի»,-ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը խոսել է նաև Հունաստանում առկա ամերիկյան ռազմաբազաներից։

«Ստեղծվել է 5+4 ռազմաբազա։ Երբ մենք հարցնում ենք նրանց՝ Հունաստանին, ինչո՞ւ եք ստեղծում, նրանք պատասխանում են՝ «Ռուսաստանի դեմ»։ Իսկ ի՞նչ եք դուք արել Ուկրաինայի համար Ռուսաստանի դեմ։ Նրանց խոսքերը սուտ են։ Այս Արևմուտքին չի կարելի վստահել»,- ասել է նա։

Էրդողանը նշել է, որ գիտության ու արվեստի հարցերում կարելի է համագործակցել, սակայն ոչ քաղաքականության․ «Արևմուտքի քաղաքականությանը վստահել չի կարելի։ Նրանք մինչև հիմա ԵՄ-ին մեր անդամակցության հարցում դանդաղում են»։

Հիշեցնենք, որ օրերս Էրդողանը կոչ էր արել Աթենքին հրաժարվել Էգեյան ծովի կղզիները ռազմականացնելուց ու զգուշացրել «չկրկնել անցյալի սխալները»։

«Նմանատիպ գործողությունները ոչնչի չեն բերի։ Թուրքիան չի ձգտում ոտնահարել այլ երկրների իրավունքները, սակայն դրա հետ մեկտեղ՝ թույլ չի տա իր ուղղությամբ հարձակումներ։ Նախազգուշացնում ենք Հունաստանին՝ մի՛ կրկնեք մեկ դար առաջվա սխալները և ձեզ սին հույսերով մի մխիթարեք»,- ասել էր Թուրքիայի նախագահը։

Էմմա Չոբանյան