Ռուսաց ցարին էլ չե՛ն մեծարում ՀՀ-ում. ինչքան էլ ճնշեք, Հայաստանը Եվրոպայի մաս է․ Կարեն Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.08.2026 | 11:45
Բեն Լադենին պատրաստվո՞ւմ եք «արդար» անվանել, «անմեղ նահատակ»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:44
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:36
Խարկովում հրթիռային հարվածի հետևանքով 10 մարդ է զոհվել
18.08.2026 | 11:33
COP17-ի օրերին Երևանի դպրոցներում մեկ շաբաթ դասեր չեն անցկացվի
18.08.2026 | 11:27
Որբի գլուխ չի էս երկիրը, գնացե՛ք. Գեղամ Մանուկյանը` իշխանություններին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:19
«Օլիմպիակոսը» հաստատեց Նաիր Թիկնիզյանի տրանսֆերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
18.08.2026 | 11:14
2026 թ․ առաջին կիսամյակում ՆԳՆ ոստիկանության գործունեության արդյունքները. ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:13
ԱԺ-ում Սամվել Կարապետյանի ծննդյան օրը շնորհավորեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:08
Գյումրի-Մոսկվա չվերթը հետաձգվել է ՌԴ-ի մայրաքաղաքի վրա անօդաչուների լայնածավալ հարձակման պատճառով
18.08.2026 | 10:52
Ռոդրի. ««Բարսելոնայում» խաղալը երազանք է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 10:44
Էրդողանը Դոնալդ Թրամփի հետ ԱՄՆ-Իրան հակամարտությունն է քննարկել
18.08.2026 | 10:35
Սևանա լճի մակարդակը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 15 սմ-ով բարձր է
18.08.2026 | 10:30
Հայաստանի Պրեմիեր լիգա. 3-րդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
18.08.2026 | 10:23
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 18-ի դրությամբ
18.08.2026 | 10:13
Անօդաչուների զանգվածային հարձակում Մոսկվայի մարզի վրա․ տուժածներ կան
Բոլորը

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնն օրերս հրապարակեց սոցիոլոգիական տվյալներ՝ «Կովկասյան Բարոմետրի» հարցման արդյունքները։ Հարցին՝ ներկայում ո՞րն է Հայաստանի ամենաբարեկամական երկիրը, 35 տոկոսը տվել է ՌԴ-ի անունը, 36 տոկոսը՝ Ֆրանսիայի։ Սակայն ՌԴ-ին 2013-ին բարեկամ համարողների տոկոսը 83 էր, այսինքն՝ 48 տոկոս նվազում կա 10 տարում։ 2013-ի համեմատ՝ Ֆրանսիային բարեկամ համարողների թիվն աճել է 32 տոկոսով։ Ի՞նչ հիմնավորումներ ունեն այս թվերը։ Սոցիոլոգ Կարեն Սարգսյանը, խոսելով այս թվերի տակ եղած փաստարկներից, նշում է, որ 44-օրյա պատերազմից հետո արված հարցումներն արդեն իսկ ցույց էին տալիս Ռուսաստանի վարկանիշի անկումը Հայաստանում։

«Նորմալ է, որ միտումը փոխվել է։ Մինչև 2013 թվականը Ռուսաստանի վարկանիշը Հայաստանում միշտ եղել է 70-ից 80 տոկոսի սահմանում։ Բոլոր մնացյալ պետությունների վարկանիշը եղել է 10 տոկոսից ցածր՝ Քըրք Քըրքորյանի ժամանակ, երբ գործում էր «Լինսի» հիմնադրամը, ԱՄՆ-ի վարկանիշը 10-11 տոկոս էր։ Ռուսաստանի անկումն ակնհայտորեն երկու հիմք ունի՝ սերնդափոխություն, երբ գալիս է Խորհրդային միությունը չտեսած սերունդ, որը չի մեծարում ռուսաց թագավորին, և երկրորդ՝ մարդիկ տեսնում են կատարվողը, թե ՌԴ-ն ինչ դեր է խաղում Հայաստանում»,- մեկնաբանում է սոցիոլոգը։

Ըստ Կարեն Սարգսյանի՝ ՌԴ-ի վարկանիշի անկումը շարունակվելու է։ Նա կանխատեսում է՝ եթե խաղաղ բանակցություների գործընթացը հաջողվի, և գալիք տարում Թուրքիայում փոխվի իշխանությունը, ԱՄՆ-ի դերը կբարձրանա։ Հնարավոր է՝ այնպիսի պատկեր ստացվի, որ ԱՄՆ-ի վարկանիշն է՛լ ավելի բարձրանա ՀՀ-ում, ՌԴ-ինը՝ ավելի իջնի․ «Շատ հետաքրքիր է Բարոմետրի տվյալը․ երիտասարդության շրջանում պատկերը շատ ուրախալի է երկրի համար։ Սա ընդամենը նշանակում է, որ ՌԴ-ն արդեն մեր մութ էջերից է»։

Իսկ ինչո՞վ բացատրել «Կովկասյան բարոմետրի» մյուս տվյալը, որ Եվրամիությունը ՀՀ-ում ամենավստահելի 3-րդ կառույցն է՝ Օմբուդսմենի գրասենյակից և բանակից հետո, ԵՄ-ի վստահության տոկոսը 58․6 է՝ լիովին և ավելի շուտ վստահողների ցուցանիշները միասին վերցրած։ Այս տվյալները հնարավորություն են տալիս պետությանը՝ ավելի ճկուն արտաքին քաղաքականություն վարել՝ նշում է Կարեն Սարգսյանը։

«Պայմանականորեն՝ դուք կարող եք ճնշել հասարակությանը, պետությանը՝ պրոպագանդա անել, բայց Հայաստանը եվրոպական քաղաքակրթության մաս է՝ անկախ նրանից, թե դա ընդունում եք, չեք ընդունում, մարզերում ժողովուրդը հասկանում է, թե չի հասկանում, մեր քաղաքական վերնախավը դա ընդունում է, թե չի ընդունում։ Աշխարհաքաղաքական պատկանելիությունը ժամանակներից վեր գործընթաց է, և չի ստացվում՝ հրաժարվել քո աշխարհաքաղաքական պատկանելիությունից և գնալ ուրիշ տեղ։ Այդ նոր տեղն էլ է վանում քեզ, հին տեղն էլ քաշում է։ ՌԴ-ն որքան էլ փորձեց ցույց տալ, որ ինքը եվրոպական երկիր է, Բուչան ու Իրպենը ցույց տվեցին, որ իրենք թուրքերի պես մի բան են՝ մշակութային, սոցիալական, արժեքանորմատիվ համակարգով իրենք քոչվոր-ասիական մտածելակերպի մեջ են։ Նույնն էլ թուրքերն են, որ փորձում են ձևանալ, թե եվրոպական են»,- ասաց սոցիոլոգը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան