Երաժշտական և արվեստի շուրջ 60 դպրոցներ մինչև տարեվերջ կիրականացնեն համատեղ ծրագրեր

Լուրեր

10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագիրը շարունակվում է. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Հունիսի 1-ից մեկնարկած ծրագրի հերթական կանգառը Երևանի Կ. Սարաջյանի անվան երաժշտական դպրոցն էր, որտեղ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի և Վարդենիկ համայնքների երաժշտական դպրոցների սաները հաջողությամբ ներկայացել են իրենց կատարումներով:

Հունիսի 7-ից 8-ը ՀՀ Սյունիքի մարզում հյուրընկալվել են Երևանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի սաներն ու մանկավարժները: Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցում կայացած համերգին հաջորդել է երևանաբնակ երեխաների այցելությունը Ակսել Բակունցի տուն-թանգարան: Երեխաներից շատերն առաջին անգամ էին այցելում Սյունիքի մարզ, և ջերմ ընդունելությունից տպավորված երևանցի պատանիները կսպասեն աշնանը կայանալիք պատասխան այցին:

Հունիսի 8-ին Երևանում կայացել է ծրագրի միանգամից 3 միջոցառում. Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի մեծ դահլիճը տրամադրվել էր գյումրեցի պատանիներին: Գյումրու թիվ 6 երաժշտական դպրոցի սաները հաջողությամբ ելույթ են ունեցել: Չայկովսկու անվան դպրոցի տնօրեն Մ. Կոստանդյանը տեղեկացրել է, որ աշնանը դպրոցը մեծ համերգային ծրագրով կայցելի Գյումրի: Գյումրի քաղաքի պատվիրակությունն այցելել է հիմնադրման 50-ամյակը նշող Ժամանակակից արվեստի թանգարան, որտեղ երեխաները ծանոթացել են Մինաս Ավետիսյանի, Աշոտ Հովհաննիսյանի, Մարտին Պետրոսյանի, Հակոբ Հակոբյանի, Գայանե Խաչատուրյանի, Վրույր Գալստյանի, Ռուդոլֆ Խաչատրյանի և այլ նշանավոր նկարիչների աշխատանքներին:

Հունիսի 8-ին ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ և Քասախ համայնքների արվեստի դպորցների սաներն ու մանկավարժները հյուրընկալվել են Երևանի Մ. Մալունցյանի անվան արվեստի դպրոցում: Մինչ դպրոց այցելությունը, երեխաների համար շրջայց է կազմակերպվել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում: Մ. Մալունցյանի անվան արվեստի դպրոցում կայացած վարպետության դասերից հետո լեփ-լեցուն դահլիճում հյուրերը ելույթ են ունեցել բազմաժանր համերգային ծրագրով:

Ծրագրի հաջորդ միջոցառումն իրականացրել են ՀՀ Արարատի մարզի Փոքր Վեդիի, Արևշատի և Արարատի արվեստի դպրոցները: Երևանի Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոցում Արարատի մարզի երեխաները փայլուն ելույթ են ունեցել՝ ամփոփելով 2021-2022 ուսումնական տարվա ձեռքբերումները:

Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրում այս տարի ընդգրկվել են հանրապետության երաժշտական և արվեստի շուրջ 60 դպրոցներ, որոնք մինչև տարեվերջ կիրականացնեն համատեղ ծրագրեր, միջոցառումներ, փոխայցելություններ:

Ծրագրի շրջանակում արտադպրոցական դաստիարակության և գեղարվեստական կրթության շահառուները, ոլորտի պատասխանատուներն ու մանկավարժները միավորում են ջանքերը՝ ոլորտի խնդիրների վերհանման, դրանց լուծման տարբերակների առաջարկման, մշակութային համաչափ զարգացման, ինչպես նաև մշակութային կրթության ոլորտի արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

Ծրագիրն իրականացվում է Երևանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ»,- ասված է հաղորդագրությունում»,- ասված է հաղորդագրությունում։