Եթե դրամն արժևորվել է, ինչո՞ւ գները չեն իջնում․ ԿԲ նախագահի պարզաբանումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
Բոլորը

«Տարադրամի արժեզրկման պատճառով շատ տնտեսվարողների մոտ՝ արտահանողներ, վերամշակողներ, զբոսաշրջային ընկերություններ, ՏՏ ոլորտի տնտեսվարողներ, և այլն, դրսում պայմանագրեր ունեն կնքված, հիմա լուրջ խուճապ է նրանց մոտ, ի՞նչ սպասեն, և եթե դրամն այդքան արժևորվել է, ինչո՞ւ գնաճը չի մեղմվում, այլ հակառակն է տեղի ունենում»,- ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում դիմելով Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին՝ հետաքրքրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը:

«Իհարկե, մեզ շրջապատող կամ գործընկեր երկրներում գնաճի ցուցանիշը շատ ավելի բարձր է, քան Հայաստանում, սակայն պետք է հասկանանք, որ սպառողական գների ինդեքսի 9% աճը ենթադրում է, որ առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը շատ ավելի բարձր է։Փոխարժեքը ձևավորվում է շուկայում առաջարկի-պահանջարկի հիման վրա, այսինքն՝ ԿԲ-ն որևէ ազդեցություն փոխարժեքի ձևավորման վրա չունի, որովհետև ԿԲ-ն ազդեցություն է ունենում այն դեպքում, երբ ԿԲ-ն արտարժույթ վաճառեր։ Մենք արել ենք հակառակը՝ տարվա ընթացքում մոտ 100 միլիոն դոլարին համարժեք արտարժույթ ենք ձեռք բերել շուկայից, ու դա արել ենք մեր մանդատի ներքո… Մենք ինտերվենցիաներ արել ենք միայն այն դեպքում, երբ շուկայում նկատել ենք շուկայական մեխանիզմների որոշակի խեղաթյուրումներ»,- նշեց Գալստյանը։

ԿԲ նախագահի խոսքով՝ փոխարժեքը ձևավորվում է շուկայում ազատ առաջարկի և պահանջարկի հիման վրա: «ԿԲ-ին հորդորում են արհեստական մտնի շուկա, միջամտի և արժեզրկի ազգային արժույթը, որը միգուցե կօգնի տնտեսվարողների որոշակի խմբին, մասնավորապես՝ արտահանողներին, բայց պետք է հասկանալ, թե դրա համար ով է վճարելու։ Դրա համար վճարելու է լայն հասարակությունը, որովհետև փոխարժեքն այսօր պայմանական լինի այսօրվա փոխարժեքից որոշակի բարձր, կունենանք գնաճի շատ ավելի բարձր մակարդակ,ինչն անխուսափելիորեն հանգեցնելու է մեր հայրենակիցների կենսամակարդակի ավելի նվազման, մասնավորապես այն հայրենակիցների, ովքեր տնտեսապես շատ զգայուն են»,- ասաց ԿԲ նախագահը՝ ներկայացնել հնարավոր լուծումներ:

Գալստյանի խոսքով՝ ԿԲ գործիքակազմն ազդում է ամբողջական պահանջարկի վրա և չունի նյուանս մոտեցումներ՝ ազդելու այս կամ այն խմբի շահերը սպասարկելու տեսանկյունից։ «Եթե մենք արհեստականորեն արժեզրկենք դրամը ու մեր մանդատին դեմ գնանք, մտնենք շուկա, ձեռք բերենք արտարժույթ, մենք կբախվենք գնաճի ևս մեկ ալիքի հետ, որը կհարվածի բոլորին»։

ԿԲ նախագահը նաև ընդգծեց, որ եթե ԿԲ-ն արհեստականորեն արժեզրկի դրամը, ապա գնաճն ավելի բարձր կլինի:

Մանրամասները՝ տեսանյութում: