Նատալյա Ռոտենբերգը այլևս չի հանդիսանում Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի փոխնախագահ․ այս մասին հայտնում է ֆեդերացիան: «Նատալյա Ռոտենբերգը այլևս չի հանդիսանում Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի փոխնախագահ և ՀՄՖ-ն դադարեցնում է նրա հետ համագործակցությունը»,- ասված է հաղորդագրությունում։ Հիշեցնենք, որ Նատալյա Ռոտենբերգը Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գեղարվեստական մարմնամարզության գծով փոխնախագահի պաշտոնում նշանակվել էր ս․թ փետրվար ամսին:

