ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն մարտի 29-ից ապրիլի 1-ը կայցելի Վրաստան, Ադրբեջան և Հայաստան։ Այս մասին հաղորդում է «Գրուզիա օնլայն»-ը։ Ըստ ԵԱՀԿ-ի՝ Հայաստանում Զբիգնև Ռաուն կհանդիպի նախագահ Վահագն Խաչատրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Վրաստան կատարելիք այցի ընթացքում Ռաուն կհանդիպի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, փոխվարչապետ և արտաքին գործերի …

