Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օրերս Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից վերադառնալիս լրագրողների հետ զրույցում ռուս օլիգարխների հետ կապված վիճահարույց հայտարարություն է արել, գրում է Nordic Monitor-ը։ Նա ԱՄՆ ընկերություններին և առաջատար ապրանքանիշերին հրավիրել է Թուրքիա, միաժամանակ, ռուս գործարարներին, որոնք բախվում են գլոբալ պատժամիջոցներին, առաջարկել է տեղափոխվել Թուրքիա՝ գործունեություն ծավալելու։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան հենվում է …

