Հացը թանկացել է, կարտոֆիլը` էժանացել․ գների պատկերը Գյումրիում

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ինչպե՞ս են փոխվել առաջին անհրաժեշտության ապրանքների գները հանրապետության երկրորդ քաղաքում։ Հարցի պատասխանը ստանալու համար Factor.am-ի Գյումրիի թղթակիցն այցելել է բազմաբնակարան շենքեր ունեցող ամենամեծ թաղամասի՝ Անիի խանութներից մեկը և զրուցել սեփականատիրոջ հետ։ Խանութի սեփանկատերը նշեց, որ գնաճից գրեթե ամեն օր անակնկալի է գալիս։ Հինգ օր է՝ Գյումրիում հացը 10 դրամով թանկացել է՝ 120 դրամից դառնալով 130, իսկ 130 դրամանոցը՝ 140։

«Չկա այդպիսի ապրանք, որ թանկացած չլինի, բացի բանջարեղենից, որ մի քիչ էժանացել է, ամեն ինչ թանկացել ու դեռ թանկանում է։ Հիմնականում, իհարկե, ներկրվող ապրանքատեսականին է թանկացել ,բայց էլի եմ ասում՝ չկա այնպիսի բան, որ մատդ դնես վրան, ասեմ՝ դա չի թանկացել: Միակ չթանկացած ապրանքը հավկիթն է․ ձուն արժե 20-50 դրամ։

Պանրի տեսականին վերջին մեկ շաբաթվա ընթացքում թանկացել է մոտ 10 տոկոսով, Իրանից ներկրվող պանրատեսակ կա, միշտ 850 դրամով եմ վաճառել, բավական մեծ պահանջարկ ունի, այսօր մատակարարը բերեց ու ինձ տվեց 970 դրամով։

Կետչուպը միշտ 280 դրամով եմ վաճառել, հիմա իմ վաճառքի գինը դարձել է 330 դրամ, 50 դրամով թանկացել է։ Նույնը մայոնեզը, դա էլ 280 դրամով էի վաճառում, հիմա մատակարարը 300 դրամով է տալիս, ես էլ 330 դրամով եմ վաճառում։ Մածունը, թթվասերը ևս թանկացել են 10 տոկոսից ավելի, 550 դրամից դարձել են 650 դրամ։
Չեք պատկերացնում՝ ուր են հասնում վաֆլու, թխվածքաբլիթի գները։ Կտրուկ թանկացել է մակարոնը․ 440 դրամով ձեռք եմ բերում, 490 դրամով վաճառում, լավ որակի մակարոնի մասին է խոսքը։

Յուղերն էլ են ահավոր թանկացել․ 2 կիլոգրամ 400 գրամ քաշով յուղը, որն արժեր 4700 դրամ՝ դարձել է 5500 դրամ։ Ձեթն էլ է թանկացել, հիմա ձեթի գները կայուն են, բայց թանկ։

Օղին է ահավոր թանկանում, հիմնականում Ռուսաստանից ներկրվողը»,- պատմեց խանութի սեփականատերը։

Ըստ նրա՝ միակ հուսադրող նորությունն այն է, որ բանջարեղենի գներն են փոքր-ինչ նվազել․ կարտոֆիլը 100 դրամով էժանացել է՝ մեկ կիլոգրամը 350 դրամ, լոլիկը ևս 350 դրամ է, կաղամբը՝ 250 դրամ, վարունգը 150-200 դրամ։ Սեփականատերը պատմեց, որ թանկացումներին զուգընթաց հաստացել է իր «նիսյայի տետրակը»։

«Ես ինձ վնաս տալով եմ աշխատում․ ենթադրենք 100 դրամ ինձ պիտի մնար, բայց ինչ հիմա տալիս եմ, գումարը բերում են մեկ ամիս անց, այդ ընթացքում արդեն 120 դրամով են նույն ապրանքը գնում։

Ըստ խանութատիրոջ՝ հետո վճարելու պայմանով իրենից առևտուր անողները բավականին շատ են՝ թաղամասի առնվազն 200 բնակիչ։ «Հացն էլ են նիսյայով վերցնում, անանաս վաճառեմ՝ դա էլ նիսյայով կգնեն, բայց ընդհանրապես ձեռնտու չէ նիսյայով աշխատելը, ուղղակի ամոթախեղդ եղած՝ տալիս ես, թաղի մարդիկ են»,- պատմում է խանութատերը։

Արմիկ Մովսիսյան