Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր Անկարայում ընդունել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին, գրում է «Անադոլու» գործակալությունը։ Հանդիպումը տեղի է ունեցել նախագահական համալիրում՝ մամուլի համար փակ ռեժիմով։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Հիշեցնենք, որ հունիսի 8-ին էլ Թուրքիա էր այցելել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ այդ երկրի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցությունների։ Էմմա Չոբանյան

