Ռուսական նոր դպրոցների կարիք կա՞․ Լավրովի հայտարարությունն ու իշխանությունների լռությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հակոբ Կարապետյանի որդին սովորում է ռուսերենի խորացված ուսուցմամբ հանրակրթական դպրոցում։ Սեպտեմբերին կփոխադրվի 3-րդ դասարան։ Ասում է՝ դպրոցն ընտրել են պարզապես տանը մոտ լինելու սկզբունքով։ Վերջերս՝ հունիսի 9-ին, ծնողական ժողովի ժամանակ տեղեկացել է, որ երրորդ դասարանի ուսումնական ծրագրում ռուսերենի ժամերն ավելանում են՝ դառնալով շաբաթական 4 ժամ։

«Դասավանդման իմ հարցը, խնդիրը պետության քաղաքականության, հանրակրթության ոլորտում քաղաքականության մասին է, որ հայկական որևէ հանրակրթական դպրոցում որևէ օտար լեզու ուսուցանվում է այն խորությամբ, որքան, ըստ էության, մայրենի լեզուն»,- մանրամասնում է Կարապետյանը։

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն ասում է՝ 2 տարվա համար նախատեսված ուսումնական պլանն ու ծրագրերը նախարարությունը փոփոխության չի ենթարկել, բայց եթե, այնուամենայնիվ, նման որոշում կա, ապա այն դպրոցի մանկավարժական խորհուրդն է կայացրել։

«Ինչպես գիտեք՝ մենք հիմա Տավուշի մարզում իրականացնում ենք նոր չափորոշիչների փորձարկում, որոնք բոլոր դպրոցներում սկսելու են ներդրվել միայն 2023 թվականի սեպտեմբերից և բոլոր առրակաների չափորոշիչները վերանայվել են դրա շրջանակում, այդ թվում՝ օտար լեզուների։ Մեր բոլոր դպրոցներում փոփոխություններ կլինեն 2023 թվականի սեպտեմբերից»,- պարզաբանեց Անդրեասյանը։

Հակոբ Կարապետյանը հարց է բարձրացնում՝ միջազգային հաղորդակցության ավելի արդյունավետ միջոցներ կան, օրինակ, չինարենը, անգլերենը կամ ֆրանսերենը, ինչո՞ւ է պետությունը ռուսերենին գերակայություն տալիս։

Փոխնախարարը բացառում է, որ նախարարությունը ռուսերենի կամ այլ օտար լեզվի դասաժամերն ավելացնելու քաղաքականություն է վարում։ Այնինչ, աշխատանքային այցով օրերս Հայաստան ժամանած Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր․ «Հաշվի առնելով հայկական կողմի մեր ընկերների ցանկությունը՝ աշխատում ենք Հայաստանի Հանրապետությունում ռուսական դպրոցների թվի ավելացման ուղղությամբ։ Օգնում ենք բարձրացնել հայկական դպրոցների ռուսաց լեզվի ուսուցիչների որակավորումը և Հայաստանի այն քաղաքացիների համար, ովքեր ցանկանում են ռուսական բուհերում ուսումնառությունը շարունակել, ավելացնել քվոտաները»։

Ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյան առաջին անգամ չէ, որ խոսում է Հայաստանում ռուսերենի ուսուցման և ռուսական դպրոցներ բացելու թեմայով, նման հայտարարություն էր եղել նաև Լավրովի՝ Հայաստան կատարած նախորդ այցի ժամանակ։ Մոսկվայում ապրիլի 6-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո էլ Լավրովն ասել էր, որ ի պատասխան պաշտոնական Երևանի ցանկության՝ Ռուսաստանն օգնում է ավելացնել ռուսական դպրոցների թիվը։ Սրան ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ ընդգծելով, որ Հայաստանում ռուսալեզու գործարար միջավայրի և ներդրումների ակտիվացման ֆոնին ակտիվացել է նաև ռուսալեզու քաղաքացիների ներհոսքը Հայաստան, որոնց առանձնահատուկ հետաքրքրում են Հայաստանում երեխաների ռուսալեզու կրթության հնարավորությունները:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն այստեղ վտանգներ է տեսնում։ Նրա կարծիքով՝ Մոսկվան այս գործիքով նպատակ ունի ԽՍՀՄ նախկին պետություններում աստիճանաբար վերացնել ինքնիշխանությունը։ Շեշտում է՝ ՀՀ-ն որևէ պարտավորություն չունի ռուսական դպրոցներ բացելու, փոխարենը մենք ռուսերենի իմացությունն ապահովում ենք հայկական դպրոցներում՝ ռուսերենի ուսուցման միջոցով։

«Հայաստանում ինչ պատճառներով էլ՝ տագնապի, փախստականության հետևանքով ինչ խումբ էլ ավելանա, բնականաբար, նրանք պետք է իրենց լեզուների մասին մտածեն, բայց չկա երկիր, որ իր պետություն եկող այլազգիների նկատմամբ ինտեգրացիոն քաղաքականություն չունենա։ Հայաստանի պարտավորությունը նրանց հայերեն սովորեցնելն է, որ երկրի ներսում իրենց գոյությունը հարմավետ շարունակեն, ոչ թե նրանց համար ռուսական դպրոցներ բացելը»,- ընդգծեց Խառատյանը։

Դեռևս նախկին իշխանությունների օրոք «Դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության ակտիվիստներից ոմանք այսօր խորհրդարանում են կամ բարձր պաշտոն են զբաղեցնում գործադիրում։ Չնայած դրան՝ իշխանությունները, ըստ էության, լռում են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարության առնչությամբ։ Այս համատեքստում Հակոբ Կարապետյանը ուշադրություն է հրավիրում մեկ այլ խնդրի վրա, օրինակ՝ անկախ նրանից, թե ուսուցիչն ինչ առարկա է դասավանդում, դպրոցներում նրան հաճախ դիմում են հայրանվան ռուսական տարբերակով։

Հայաստանում, այս պահի տվյալներով, հիմնական և միջին 60 դպրոցներում իրականացվում է ռուսերենով խորացված ուսուցում, որից 31-ը` Երևանում, 29-ը՝ մարզերում։ Մայրաքաղաքում և մարզերում ռուսերենով ուսուցմամբ 50 դպրոց կա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան