Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ այսօր Կենտրոնական հրամանատարական կետում ծառայողական խորհրդակցություն է անցկացվել։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ խորհրդակցության մասնակիցները վերլուծել են իրավիճակն Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին։ «Նախարարը կոնկրետ հանձնարարականներ է տվել բանակի պաշտոնատար անձանց՝ պահպանել զորամասերի մարտական պատրաստության բարձր մակարդակը, մշտապես կատարելագործել ծառայողական և մարտական գործունեությունը, բարձրացնել զգոնությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Բացի այդ, Հասանովը …

