Պետությունը 3 սենյականոց բնակարան կտրամադրի ռազմաուսումնական հաստատություններն ավարտողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
Բոլորը

«Մի քանի օր հետո ԱԺ կմտնի օրենքի նախագիծ, որով սահմանվում է, որ սկսած 2022 թվականի հուլիսի 1-ից ՀՀ ռազմաուսումնական հաստատություններ ընդունված մեր ապագա սպայական կազմի ներկայացուցիչների համար պետությունը անվարձահատույց տրամադրելու է 3 սենյականոց բնակարան Երևանում»- այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

Ըստ կարգավորումների՝ բնակարանը ստանալու են ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո: Բնակարանը ձեռք բերելուց հետո նրանց տրամադրվելու է այդ բնակարանի օգտագործման իրավունք: Կարող են բնակվել, կարող են ի բնակություն տալ հարազատների, կապ չունի, թե սպան որտեղ է նշանակվելու ծառայության: Բոլոր ծնողներին և 18-23 տարեկան երիտասարդներին կոչ եմ անում այս պահից սկսած մտածել այս հարցի վերաբերյալ և դիմել ռազմաուսումնական հաստատություն»,- նշեց Խաչատրյանը՝ ընդգծելով, որ երբևէ չի եղել, որ սպային տրամադրեն բնակարան մինչև կենսաթոշակի անցնելը:

Հիշեցնենք, որ Կառավարության նախորդ նիստին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ներկայացնելով նախագիծը, նշել էր, որ նախատեսվում է ռազմաուսումնական հաստատություն ավարտած և պաշտպանության նախարարության համակարգում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողի համար սահմանել բնակարանային ապահովման նոր տեսակ՝ անհատույց օգտագործման և անհատույց սեփականության իրավունքով բնակարան ստանալու իրավունք:

Մանրամասները՝ տեսանյութում: