Աշխատանքային խումբն այցելել է զորամասեր
Հունիսի 13-ին և 14-ին ՀՀ զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ, գնդապետ Ս․ Ստեփանյանի գլխավորած աշխատանքային խումբն այցելել է N զորամիավորման զորամասեր․ տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
«Ստուգվել են զորամասերում անձնակազմի բարոյահոգեբանական ապահովման և զինվորական կարգապահության ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Զորամասերի սպաներին ցուցաբերվել է մեթոդագործնական օգնություն, տրվել են ցուցումներ հայտնաբերված թերությունների շտկման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։