Սերժ Սարգսյանի տեսակետը կիսում եմ Արցախի անկախությունը ճանաչելու հարցում. Հովիկ Աղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

«Ընդդիմադիր մեր գործընեկրները անհանգստացած էին իշխանության վարած քաղաքականությամբ, բայց ժողովուրդը վստահում է իշխանությանը»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

«Մեր ընդդիմադիր գործընկերները հետապնդում էին նույն նպատակը, ինչ մենք, սակայն մոտեցումները տարբեր էին, և նրանք որոշեցին ԱԺ ամբիոնի փոխարեն փողոցում իրենց ասելիքը ներկայացնել ժողովրդին։ Խորապես համոզված եմ, որ կարելի էր 1-2 հանրահավաք անել ու տեսնել` հանրության շրջանում կա՞ նման տեսակետ, թե ոչ»,- նշեց Աղազարյանը` հավելելով, որ ընդդիմադիր առողջ ուժեր չկան հիմա, քանի որ դրա անհրաժեշտությունն էլ չկա։

Նա հավելեց, թե համաձայն է այն թեզի հետ, որ պարտված ղեկավարը պետք է հեռանա. «Սակայն իրավիճակն այնպիսին է, որ մենք չենք պարտվել կամ պարտությունը միայն իշխանության մեղքով չէ, ուստի այդ թեզն այս դեպքում չի աշխատում»:

Անդրադառնալով ԼՂ կարգավիճակի վերաբերյալ հարցին՝ Աղազարյանն ընդգծեց, որ առանց արցախցների որևէ քայլ չի կատարվելու այս հարցում։

Պատգամավորի խոսքով՝ միջազգային հանրությունը չի պարտադրել ՀՀ–ին, որ նշաձող իջեցնի ԼՂ կարգավիճակի հարցում, այլ միայն առաջարկել է։

«Ես կիսում եմ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այն տեսակետը, որ Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումը նշանակում է պատերազմ հայտարարել Ադրբեջանին, ինչպես նաև փակել բանակցային դռները։ Միանշանակորեն կիսում եմ այս տեսակետը»,-նշեց Աղազարյանը՝ հավելելով՝ կարմիր գծով բանակցության գնալ չես կարող։

Մանրամասները՝ տեսանյութում: