Խորհրդարանական ընդդիմությունը դեֆոլտի մեջ է․ փրկչական հովվերգությունն ավարտվեց․ Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Խորհրդարանական ընդդիմությունը դեֆոլտի մեջ է»,- խորհրդարանում այս մասին իր ելույթում ընդգծեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

«Ընդդիմությունը չի կարողանում սպասարկել իր պարտականությունները ոչ մի ոլորտում, չի կարողանում սպասարկել իր պարտականությունները խորհրդարանում, չի կարողանում սպասարկել պարտականությունները իրեն քվեարկած քաղաքացիների առջև, չի կարողանում սպասարկել իր պարտականությունները խորհրդարանական դիվանագիտության հարթակում՝ տևական ժամանակ լքելով խորհրդարանական դիվանագիտության խրամատը, չի կարողանում փաստացի իր պարտականությունները սպասարկել փողոցում, որովհետև տեսանք ընդդիմության տխուր ճակատագիրը այդ վերջին շաբաթների ընթացքում, որն ամփոփվեց այսօր Ֆրանսիայի հրապարակում։ Ուրեմն, այո, խորհրդարանական ընդդիմությունը դեֆոլտի մեջ է, և սա շատ կարևոր մտածելու առիթ է բոլորիս համար»,- նշեց Կոնջորյանը։

Պատգամավորի խոսքով՝ ընդդիմությունը փորձում էր Արցախի հարցը օգտագործել իշխանությունը զավթելու համար։

«Մի բան, որ ընդդիմությունը արել էր դեռևս 1998 թվականին, մի բան, որով ընդդիմությունը 20 տարի պահել էր իշխանությունը և մի բան, որը ընդդիմությունը փորձում է անել արդեն պատերազմից հետո տևական ժամանակ Հայաստանի Հանրապետությունում։ Մենք այսօր կարող ենք արձանագրել, որ ընդդիմության այս «փրկչական» առաքելությունը, որի տակ թաքնված էր Արցախի միջոցով իշխանություն զավթելը, կատարելապես ձախողվել է»,- ընդգծեց Կոնջորյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի խոսքով՝ ընդդիմության այս տխուր վերջաբանը խոսում է այն մասին, որ ընդդիմադիրների քաղաքական սնանկությունը արձանագրված է ոչ միայն այս դահլիճում, այլ նաև Հայաստանի փողոցներում և հրապարակներում։

Մանրամասները՝ տեսանյութում: