Հունիսի 12-ին, ժամը 23.16-ին, ոստիկանություն է զանգել Ծարավ Աղբյուրի փողոցի սուպերմարկետի տարադրամի փոխանակման կետի աշխատակիցը և հայտնել, որ փոխանակման կետից գումար են հափշտակել․ տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։ «Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ ժամը 22.50-ին անհայտ անձը նռնականման իրի սպառնալիքով տարադրամի փոխանակման կետից հափշտակել է գումար և դիմել փախուստի: Ոստիկանության ՔՈԳՎ, Երևան քաղաքի …

